...

ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի կողմից տրամադրվող ինտերնետային կայքերի («Վեբ-կայք») միջոցով հասանելի ցանկացած ապրանքի, ծառայության կամ ֆունկցիայի («Նյութեր») օգտագործումը Վեբ-կայքի ցանկացած այցելուի կամ օգտատիրոջ («Դուք» կամ «Ձեր») կողմից պետք է ղեկավարվի հետևյալ Օգտագործման պայմաններով՝

Այս Վեբ-կայքը սպասարկվում է «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է ՀՀ օրենսդրության կողմից կարգավորվող համագործակցություն, և նախատեսված է բացառապես տեղեկատվական նպատակների համար։ Օգտագործելով Վեբ-կայքը կամ ներբեռնելով Նյութերը, Դուք համաձայնում եք պահպանել սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթներն ու պայմանները։ Եթե Դուք համաձայն չեք այս դրույթներին և պայմաններին, «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն խնդրում է Ձեզ չօգտագործել Վեբ-կայքը և չներբեռնել Նյութերը։

Այս Վեբ-կայքը, ներառյալ նրանում ներկայացված բոլոր նյութերը (բացառությամբ երրորդ կողմերի համապատասխան նյութերի), հանդիսանում է «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի սեփականությունը և պաշտպանված է հեղինակային իրավունքների մասին օրենքներով ամբողջ աշխարհում, ինչպես նաև միջազգային պայմանագրերի դրույթներով։ Դուք համաձայնում եք պահպանել ամբողջ աշխարհի հեղինակային իրավունքների մասին օրենքները Վեբ-կայքն օգտագործելիս և կանխել ցանկացած չարտոնված պատճենում։ «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն Ձեզ չի տրամադրում որևէ հստակ կամ ենթադրյալ իրավունք որևէ արտոնագրի, ապրանքանիշի, հեղինակային իրավունքի կամ առևտրային գաղտնիքի նկատմամբ։

«ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն ունի գործարար հարաբերություններ բազմաթիվ հաճախորդների, մատակարարների, կառավարությունների և այլ կազմակերպությունների հետ։ Հարմարության համար «համատեղ ձեռնարկություն», «գործընկերություն» և «գործընկեր» բառերը կարող են օգտագործվել նման գործարար հարաբերությունների նշման համար, սակայն դրանք չեն մատնանշում որևէ կոնկրետ իրավական հարաբերություն։


ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՐՏՈՆԱԳԻՐ

Համաձայն սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթների և պայմանների, «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն Ձեզ տրամադրում է ոչ բացառիկ, չփոխանցվող, սահմանափակ իրավունք Վեբ-կայքը և դրա Նյութերը մուտք գործելու, օգտագործելու և ցուցադրելու համար։ Դուք համաձայնում եք չխանգարել կամ չփորձել խանգարել Վեբ-կայքի աշխատանքը որևէ եղանակով։

Եթե այլ բան նշված չէ, Վեբ-կայքը նախատեսված է Ձեր անձնական և ոչ առևտրային օգտագործման համար։ Դուք իրավունք չունեք փոփոխել, պատճենել, տարածել, փոխանցել, ցուցադրել, կատարել, վերարտադրել, հրապարակել, արտոնագրել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, փոխանցել կամ վաճառել այս Վեբ-կայքից ստացված որևէ տեղեկատվություն, ծրագրային ապահովում, ապրանք կամ ծառայություն։


ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Վեբ-կայքը տրամադրում է մուտք երրորդ կողմերի տեղեկատվությանը, ներառյալ հոդվածներ, վերլուծական հաշվետվություններ, նորություններ և ընկերությունների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ցանկացած կարգավորող մարմնի մասին տեղեկություններ, Creative Commons Attribution License արտոնագրի ներքո տրամադրված բովանդակություն և այլ տվյալներ արտաքին աղբյուրներից («Երրորդ կողմերի բովանդակություն»):

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Երրորդ կողմերի բովանդակությունը չի ստեղծվել և չի հաստատվել «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի կողմից։ Երրորդ կողմերի կողմից տրամադրված բովանդակությունը նախատեսված է բացառապես ընդհանուր տեղեկատվական նպատակների համար և չի հանդիսանում առաջարկ, խրախուսանք կամ խորհուրդ որևէ արժեթուղթ կամ բաժնետոմս գնելու կամ վաճառելու, ինչպես նաև որևէ այլ ներդրումային որոշում կայացնելու համար։ Բացի այդ, երրորդ կողմերի կողմից տրամադրված բովանդակությունը չի հանդիսանում հարկային, իրավական կամ ներդրումային խորհրդատվություն։

Դուք ընդունում եք, որ Ձեզ տրամադրված երրորդ կողմերի բովանդակությունը ստացվել է այնպիսի աղբյուրներից, որոնք համարվում են հուսալի, սակայն «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն կամ երրորդ կողմերի բովանդակության մատակարարները չեն երաշխավորում դրա ճշգրտությունը, ամբողջականությունը կամ արդիականությունը։

Դուք համաձայնում եք, որ «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ Ը-ն, ինչպես նաև որևէ ընկերություն, որը տրամադրում է ապրանքներ կամ ծառայություններ Վեբ-կայքի միջոցով, կամ որևէ երրորդ կողմի բովանդակության մատակարար չեն կրում պատասխանատվություն այն ներդրումային որոշումների կամ այլ գործարքների համար, որոնք Դուք կարող եք կատարել՝ հիմնվելով այդ տվյալների վրա կամ դրանք օգտագործելով։ «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն չի կրում պատասխանատվություն երրորդ կողմերի բովանդակության մատուցման հնարավոր ուշացումների կամ ընդհատումների համար՝ անկախ դրանց պատճառներից։

Երրորդ կողմերի բովանդակություն օգտագործելիս Դուք կարող եք դուրս գալ այս Վեբ-կայքից և վերահղվել արտաքին կայք կամ այնպիսի կայք, որը կառավարվում է «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ից անկախ կազմակերպության կողմից։ Եթե Դուք որոշեք այցելել այդպիսի կայք, Դուք դա անում եք Ձեր սեփական ռիսկով և պարտավոր եք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանվելու վիրուսներից կամ այլ վնասակար տարրերից։

«ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն որևէ երաշխիք չի տրամադրում այն կայքերի վերաբերյալ, որոնց հղումները ներկայացված են Վեբ-կայքում, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության, ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ և չի հաստատում դրանք։

Հղումների առկայությունը չի նշանակում, որ «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն կամ այս Վեբ-կայքը հովանավորում, հաստատում, կապ ունի կամ իրավասություն ունի օգտագործելու որևէ ապրանքային նշան, ապրանքային անվանում, լոգո կամ հեղինակային իրավունքի խորհրդանշան, որոնք ցուցադրվում են այդ հղումներում կամ դրանց միջոցով հասանելի են կամ, որ ցանկացած հարակից կայք իրավունք ունի օգտագործել «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ի կամ նրա դուստր ընկերություններից որևէ մեկի ցանկացած ապրանքային նշան, առևտրային անուն, պատկերանշան կամ հեղինակային իրավունքի խորհրդանշան:

Սույնով Դուք բացահայտորեն ճանաչում և համաձայնում եք, որ այն կայքերը, որոնց հղումները ներկայացված են Վեբ-կայքում, չեն գտնվել «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի վերահսկողության տակ, և «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության, այդ կայքերում առկա հղումների կամ դրանց փոփոխությունների ու թարմացումների համար։

«ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում ինտերնետային հեռարձակման կամ ցանկացած նման կայքերից ստացված փոխանցման որևէ այլ ձևի համար։ Վեբ-կայքում հղումների առկայությունը նախատեսված է միայն հարմարության համար, և դրանց ներառումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի կողմից այդ կայքերի հաստատում։


ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Այս Վեբ-կայքը, դրա բովանդակությունը, նյութերը և հասանելի ծրագրային ապահովումը տրամադրվում են «ինչպես կա» սկզբունքով՝ առանց որևէ բացահայտ կամ ենթադրյալ երաշխիքների, ներառելով, բայց չսահմանափակվելով՝ վաճառքի համար պիտանելիության, հեղինակային իրավունքների խախտման բացակայության կամ որոշակի նպատակների համար պիտանելիության երաշխիքներով:

Մենք երաշխիքներ չենք տալիս, որ այս Վեբ-կայքը զերծ կլինի ցանկացած համակարգչային վիրուսներից: Որոշ իրավասություններ չեն թույլատրում ենթադրյալ երաշխիքների բացառումը, ուստի այս բացառումները հնարավոր է Ձեզ չվերաբերեն։


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Ոչ մի դեպքում «ՍՈԼԱՐ ՄՈւԼՏԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ն կամ նրա դուստր ընկերությունները պատասխանատվություն չեն կրում որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ կամ հետևանքային վնասների համար (ներառյալ Ձեր տեղեկատվության մշակման համակարգում տեղեկատվության կամ ծրագրերի կամ այլ տվյալների կորստի կամ կորուստների համար), որը կարող է առաջանալ այս Վեբ-կայքի օգտագործման արդյունքում կամ դրա հետ կապված, ներառյալ՝ ցանկացած վնասների կամ պատասխանատվությունների դեպքում, որոնք առաջացել են տվյալների սխալների, համակարգի խափանումների կամ տեխնիկական անսարքությունների պատճառով։